Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, պարզապես գոյություն չունի. Արթուր Վանեցյան
29/04/2020 14:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Times.am: ԱԱԾ նախկին տնօրեն, Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը, Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ Գավառ քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին:
Հիշեցնենք, որ երեկ Գավառում կրակոցներ էին հնչել, սպանվել էր 2 քաղաքացի, ինչից հետո մի խումբ քաղաքացիներ, ցանկանալով վրեժխնդիր լինել, չնայած ոստիկանների ներկայությանը, ներխուժել էին Գավառի հիվանդանոց, փորձելով սպանել այնտեղ տեղափոխված վիրավորների:
«Երեկ Գավառում տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ փաստում են այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի»,- գրել է Արթուր Վանեցյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում