Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, պարզապես գոյություն չունի. Արթուր Վանեցյան

Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, պարզապես գոյություն չունի. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Times.amԱԱԾ նախկին տնօրեն, Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը, Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ Գավառ քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին:

Հիշեցնենք, որ երեկ Գավառում կրակոցներ էին հնչել, սպանվել էր 2 քաղաքացի, ինչից հետո մի խումբ քաղաքացիներ, ցանկանալով վրեժխնդիր լինել, չնայած ոստիկանների ներկայությանը, ներխուժել էին Գավառի հիվանդանոց, փորձելով սպանել այնտեղ տեղափոխված վիրավորների:

«Երեկ Գավառում տեղի ունեցած իրադարձություններն ամբողջությամբ փաստում են այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի»,- գրել է Արթուր Վանեցյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում