ՀՖՖ Գործկոմը պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտե է ստեղծել

ՀՖՖ Գործկոմը պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտե է ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Times.amԱպրիլի 29-ին ՀՖՖ գրասենյակում, ինչպես հայտնի է, կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում մի շարք որոշումներ են կայացվել, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մասնավորապես, որոշվել է ստեղծել Բժշկական կոմիտե (ժամանակավոր կոմիտե)՝ որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին: Կոմիտեի ստեղծման նպատակն է վերանայել ՀՖՖ բժշկական ծառայության գործող համակարգը և գործիքակազմը, Գործադիր կոմիտեի հաստատմանը ներկայացնել բժշկական ծառայության բարելավման, արդիականացման և հետագա ռազմավարական զարգացման ծրագիր:

Գործադիր կոմիտեի մեկ այլ որոշմամբ, կրկին որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին, ստեղծվել է Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտե (ժամանակավոր կոմիտե): Սահմանված ժամկետներում Փորձագիտական կոմիտեն պետք է ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ծավալի ներքին հետաքննություն պայմանավորված խաղերի հետ կապված հարցերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հավաքագրի հնարավոր ապացույցներ և մանրամասն հաշվետվություն ներկայացնի Գործադիր կոմիտեին:

Օրակարգի վերջին հարցով, ելնելով երկրում ստեղծված առկա օբյեկտիվ պատճառներից, հայտարարված արտակարգ դրությունից և առողջապահության առաջնահերթության հիմնավորումներից՝ Գործադիր կոմիտեն, հիմք ընդունելով ՀՖՖ Կանոնադրության 78-րդ հոդվածը, որոշում է կայացրել հետաձգել ՀՖՖ Հերթական Ժողովի անցկացումը և Ժողովի անցկացման ամսաթիվը տեղափոխել 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

ՀՖՖ-ն առաջնության վերսկսման ժամկետների մի քանի տարբերակ է մշակել. այն կներկայացվի Պարետատանը

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում