Ֆաբրեգասը պատմել է՝ ինչպես է իր մեծ տատիկն 95 տարեկանում հաղթել կորոնավիրուսին
29/04/2020 17:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Մոնակոյի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատմել է՝ ինչպես է իր մեծ տատիկը 95 տարեկանում հաղթահարել կորոնավիրուսը:
«95 տարեկան և հաղթահարեց կորոնավիրուսը: Երեկ նրա թեստի պատասխանը բացասական էր: Իմ մեծ տատիկը սուպեր հերոս է, բայց այս ամենը հնարավոր չէր լինի, եթե չլիներ բժիշկների ու բուժքույրերի անգնահատելի օգնությունը: Իմ հարգանքներն այդ մարդկանց այն ամենի համար, ինչ նրանք անում են օր ու գիշեր, մեծ շնորհակալություն»,– գրել է Ֆաբրեգասը ֆեյսբուքյան իր էջում:
Նշենք՝ Ֆաբրեգասն օրեր առաջ հրաժարվել էր իր 4 ամսվա աշխատավարձից ֆրանսիական ակումբին այս դժվարին ժամանակներում օգնելու համար: Ավելին, նա նաև «Մոնակոյի» հետ համաձայնության է եկել մշտական հիմունքներով իր աշխատավարձը 30%-ով կրճատելու շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում