18
+17°C
Fonte de dados meteorológicos: Campo Grande 30 days weather

Պահանջում եմ իշխանություններից իրականացնել օբյեկտիվ և թափանցիկ քննություն. Տիգրան Աթանեսյան

Պահանջում եմ իշխանություններից իրականացնել օբյեկտիվ և թափանցիկ քննություն. Տիգրան Աթանեսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, FacebookԿենացները քաղցրանում են…

Ըստ դեռևս չճշտված տեղեկությունների, Արթուր Դանիելյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակման գործը օգտագործվելու է իշխանության կողմից Արթուր Դանիելյանից վրեժխնդիր լինելու համար:

Քրեական գործը հարուցվելու է ծանր մարմնական վնասվածք (Ալեն Սիմոնյանին) հասցնելու փաստի առթիվ: Քրեական գործը քննվելու է Հատուկ քննչական ծառայության կողմից: Քանի որ այդ հոդվածը՝ 112, նախատեսում է 3-7 տարի ազատազրկում, ապա փորձելու են կալանավորել Արթուրին:

Իմ կարծիքով, այսօրվա Հայաստանում, լրիվ հնարավոր սցենար է:

Պահանջում եմ իշխանություններից իրականացնել օբյեկտիվ և թափանցիկ քննություն: Որպես դրա գրավական հրապարակել դեպքի տեսագրությունները, որոնք, ըստ իմ տվյալների, արդեն իսկ առգրավվել են ոստիկանության կողմից:

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում