ԳԼՈՆԱՍՍ երեք արբայնակներ փոխադրող հրթիռը մեկնարկից վայրկյաններ անց ընկել Է տիեզերակայանում

«Պրոտոն-Մ» հրթիռի միջոցով «Գլոնասս-Մ» երեք նավագնացական արբանյակների արձակումն ավարտվել Է վթարով, հաղորդում Է «Արմենպրես»-ը:Մեկնարկից հետո մոտավորապես տասներորդ վայկյանին «Պրոտոն-Մ» հրթիռը հանկարծ փոխել Է թռիչքի ուղղությունը, սկսել Է ընկնել եւ պայթել Է տիեզերակայանի տարածքում: Արձակման մասին ռեպորտաժն ուղիղ հեռարձակմամբ ընթացել Է «Ռոսկոսմոսի» կայքում:

Վթարը տեղի Է ունեցել «Պրոտոն-Մ» տանող հրթիռի առաջին աստիճանի շարժիչների աշխատանքի պահին:

«Պրոտոն» հրթիռը պետք Է 2011 թվականից ի վեր առաջին անգամ ուղեծիր դուրս բերեր «Գլոնասս-Մ» երեք նավագնացական արբանյակներ՝ ուղեծրային խմբավորման համալրման համար

Հետևեք մեզ նաև Telegram-ում