Մայր Աթոռն իրագործել է 45,5 միլիոն դրամի սննդամթերքի աջակցության ծրագիր, նախապատրաստվում է ևս 55 միլիոնի ծրագիր

Մայր Աթոռն իրագործել է 45,5 միլիոն դրամի սննդամթերքի աջակցության ծրագիր, նախապատրաստվում է ևս 55 միլիոնի ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ իրագործել է մի շարք սոցիալական և բարեգործական ծրագրեր՝ համավարակի կանխարգելման և առաջ բերած հետևանքները հաղթահարելու նպատակով։

Այդ ծրագրերից մեկն է պարենային սննդամթերքի փաթեթների տրամադրումը։ Առ այսօր (մարտի 12 – ապրիլի 29) իրագործվել է շուրջ 45,5 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի աջակցության ծրագիր։

Երեկվանից սկսված են սննդի աջակցության ևս 55 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագրի նախապատրաստական աշխատանքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում