Բունդեսլիգայի մնացած խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների

Բունդեսլիգայի մնացած խաղերը կանցկացվեն առանց հանդիսականների

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ArmSport.amԳերմանիայի աշխատանքի նախարարությունը հաշվի է առել Գերմանիայի ֆուտբոլի լիգայի (DFL) առաջարկած երկրի Առաջին և Երկրորդ Բունդեսլիգաները վերսկսելու ծրագիրը: Նախարարությունը հավանություն է տվել մրցաշրջանի մնացած խաղերը առանց հանդիսականների անցկացնելու տարբերակին՝ հավատալով, որ կկատարվեն անհրաժեշտ սանիտարական չափանիշները:

«Այս հայեցակարգի լիարժեք իրագործմամբ՝ խաղացողների, մարզիչների և անձնակազմի անդամների անվտանգությունը կարող է մեծապես ապահովվել», – գրել է Աշխատանքի նախարարության Պետական ​​քարտուղար Բյորն Բենինգը նամակում, որը ներկայացրել է Deutsche Welle-ն:

Գերմանական ԶԼՄ-ները հայտնում են, որ չորեքշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջանային պատասխանատուների հետ հեռավար հանդիպում կանցկացնի: Իշխանությունների կողմից մրցաշրջանի վերսկսման ծրագրի հավանություն ստանալը հնարավոր է տեղի ուենա շատ շուտով:

Հաղորդվում էր, որ Բունդեսլիգան պատրաստ է վերսկսել մրցաշրջանը մայիսի 9-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում