Ինտերը մտադիր չէ թիմում պահել Չելսիի կիսապաշտպանին

Ինտերը մտադիր չէ թիմում պահել Չելսիի կիսապաշտպանին

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Միլանի «Ինտերը» մտադիր չէ հետ գնել կիսապաշտպան Վիկտոր Մոզեսի տրանսֆերային իրավունքները: Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը:

29-ամյա ֆուտբոլիստը միլանյան թիմում խաղում է վարձավճարով: Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսիին»:

Հաղորդվում է, որ«Ինտերը» առաջնային իրավունք ունի խաղացողին ձեռք բերել 12 միլիոն եվրոյով, սակայն իտալական ակումբի ղեկավարությունը նման պլաններ չունի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում