Մրցաշրջանի վաղ ավարտի պատճառով Ֆրանսիայի առաջնությունը կկորցնի 243 միլիոն եվրո

Մրցաշրջանի վաղ ավարտի պատճառով Ֆրանսիայի առաջնությունը կկորցնի 243 միլիոն եվրո

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական հեռարձակող «Canal +» հեռուստաալիքը խզել է «Լիգա 1»-ի հետ պայմանագիրը և հրաժարվել բոլոր նախատեսված վճարումներից, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Ըստ «L’Equipe»- ի պաշտոնական կայքի, լիգան հեռարձակումների հաար պետք է ստանար 243 միլիոն եվրո, բայց քանի որ հանդիպումներ չեն լինելու, հեռարձակումներ ևս չեն լինի։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով Ֆրանսիայի առաջնությունն ավարտվեց նախատեսվածից ավելի շուտ և «ՊՍԺ»-ն ճանաչվեց «Լիգա 1»-ի հաղթող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում