Կարծում եմ, որ նրանք ինձ շատ օգնեցին․ Հոլանդը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստների թրոլինգի վերաբերյալ

Կարծում եմ, որ նրանք ինձ շատ օգնեցին․ Հոլանդը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստների թրոլինգի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amԴորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի ընթացքում և հետո ՊՍԺ-ի ֆուտբոլիստների պահվածքը:

Գոլի տոնակատարության ընթացքում փարիզեցիների հարձակվող Նեյմարը նստել էր մեդիտացիայի դիրքով՝ դրանով իսկ ընդօրինակելով, թե ինչպես է Հոլանդը նշում իր գոլերը: Հանդիպումից հետո, երբ ՊՍԺ-ն դուրս եկավ քառորդ եզրափակիչ, ֆրանսիական ակումբի մյուս խաղացողները նույնպես նստեցին մեդիտացիայի դիրքով:

«Կարծում եմ, որ նրանք ինձ շատ օգնեցին՝ ամբողջ աշխարհին մեդիտացիայի գաղափարը հասցնելու համար, ցույց տալ բոլորին, թե որքան կարևոր է մեդիտացիան: Ուստի ես երախտապարտ եմ նրանց, որ ինձ օգնեցին այս հարցում»,- մեջբերրում է Հոլանդին ESPN-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում