Իբրահիմովիչը նման է Ֆեդերերին․ Պիոլի

Իբրահիմովիչը նման է Ֆեդերերին․ Պիոլի

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին համեմատել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ «Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերի հետ:

«Ես խոսեցի նրա հետ, նրա մոտ ամեն ինչ լավ է: Ես կարծում եմ, որ Զլատանի տաղանդը բնածին է, դա հեշտ է նկատել: Բայց տաղանդը կարող ես և պետք է կատարելագործել: Ես դա տեսնում եմ Ռոջեր Ֆեդերերի օրինակով, քանի որ նա ծնվել է շատ տաղանդավոր, բայց աշխատել է ամեն օր, որպեսզի դառնա հավանաբար պատմության ամենամեծ թենիսիստը:

Մենք ականատես ենք եղել նաև մեծ տաղանդների վատնման օրինակների: Միգուցե այն պատճառով, որ նրանք չէին ցանկանում որևէ բան զոհաբերել և քրտնաջան աշխատել», – ասել է Պիոլին Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ:

38-ամյա Իբրահիմովիչը 2020 թվականի սկզբին, իր կարիերայում երկրորդ անգամ տեղափոխվեց «Միլան»: Կորոնավիրուսի պատճառով մրցաշրջանի դադարից առաջ նա «Միալնի» կազմում անցկացրել է 8 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում