Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 125 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 125 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, Times.amՀայաստանում մայիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 125 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2273-ի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 33 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1010, փաստացի բուժվողներինը՝ 1227: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 23142 քաղաքացի:

Նշենք, որ կորոնավիրուսի հետևանքով առ այսօր Հայաստանում գրանցվել է մահվան 33 դեպք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում