Թալիշ-Մուղանի հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնում հայերին

Թալիշ-Մուղանի հանրապետության նախագահ Ալիքրամ Ղումբատովը հարցազրույց է ունեցել թալիշական ռադիոյի հետ, որը հեռարձակվում է Շուշի քաղաքից: Այս մասին գրում է haqqin.az-ը:

Ըստ աղբյուրի, Ղումբատովը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին թալիշական ռադիոյի հեռարձակման պայմաններ ստեղծելու համար եւ նշել է, որ թալիշ ժողովուրդը պետք է շարունակի պայքարն իր իրավունքների համար:  

Միեւնույն ժամանակ նա կոչ է արել թալիշներին միավորվել դրված նպատակներն իրականացնելու համար:  Հարցազրույցը եթեր է գնացել նաեւ իրանական պետական ռադիոկայանով, որը հեռարձակվում է թալիշերենով: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում