Սուարեսը կարող է շարունակել կարիերան Միացյալ Նահանգներում
02/05/2020 18:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է շարունակել կարիերան Միացյալ Նահանգներում, գրում է Marca-ն:
«Ինտեր Մայամին», որը պատկանում է Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Դևիդ Բեքհեմին, հետաքրքրություն է ցուցաբերում 33-ամյա ուրուգվայցու նկատմամբ:
Վերջերս «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հաղորդել է, որ պայմանագրի երկարաձգման մասին առայժմ չի խոսել ակումբի ղեկավարության հետ։
Սուարեսը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2014 թվականի ամռանը «Լիվերպուլից»։ Տեղափոխության արժեքը կազմել էր 81,72 մլն եվրո։ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 17 խաղում 33-ամյա ֆուտբոլիստը դարձել է 11 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա՝ ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում