Իտալացի պաշտպանը՝ Բարսելոնայի դիտակետում
04/05/2020 17:39
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել եզրային պաշտպանի: Այդ մասին հայտնում է Mundodeportivo-ն։
Հաղորդվում է, որ Թուրինի «Յուվենտուսը» առաջարկել է կատալոնական ակումբին ձեռք բերել իրենց պաշտպան Մատիա Դե Շելյոյին: Թեև ակումբների միջև բանակցությունների վերաբերյալ հստակ տեղեկատվություն չկա, այնուամենայնիվ, ըստ լուրերի, հնարավոր է ֆուտբոլիստների փոխանակում «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» միջև:
«Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին հաստատել է «Բարսելոնայի» հետ բանակցությունները՝ ամռանը հնարավոր տրանսֆերների վերաբերյալ:
Նախկինում ՊՍԺ-ն ևս հետաքրքրություն էր ցուցաբերում Դե Շելլոյի նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում