Լևոն Արոնյանը՝ Եվրոպայի հավաքականում
04/05/2020 18:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Վաղը՝ մայիսի 5-ին կմեկնարկի շախմատի «Ազգերի գավաթ» առցանց թիմային մրցաշարը։ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանի ընտրանին այս ստուգատեսին չի մասնակցի:
Նախնական փուլում մրցակիցները կխաղան շրջանաձև մրցակարգով, որից հետո երկու լավագույն թիմերը լրացուցիչ մրցամարտում կորոշեն հաղթողին։
Եվրոպայի հավաքականում ընդգրկված է երևանցի Լևոն Արոնյանը։ Մրցաշարում հանդես կգան գրեթե բոլոր առաջատարները, բացի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենից։
Մրցումները կավարտվեն մայիսի 10-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում