Վլադիմիր Պուտինը մեդալ է հանձնել Կիմ Չեն Ընին
05/05/2020 10:44
![Վլադիմիր Պուտինը մեդալ է հանձնել Կիմ Չեն Ընին](https://times.am/v3/wp-content/uploads/2020/05/2ed061569e7937b278ff5fddd574a152.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, Analitik.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարելիցի կապակցությամբ հոբելյանական մեդալ է հանձնել Կիմ Չեն Ընին: Այս մասին հայտնում են Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպանությունից:
Նշվում է, որ Կիմ Չեն Ընը պարգևատրվել է իր երկրի տարածքում ընկած ու հանգչող խորհրդային զինվորների հիշատակը հավերժացնելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև հուշակոթողները պահպանելու և դրանց նկատմամբ հոգատարության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում