Իսրայելը դադարեցնում է հյուպատոսական առաքելություններն Անկարայում
Նմանատիպ
Անկարայում Իսրայելի դեսպանությունը հայտարարել է միառժամանակ հյուպատոսական առաքելությունները դադարեցնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, նշվում է, որ աշխատանքները կվերականգնվեն միայն այն ժամանակ, երբ հատուկ կարգարդրություն կգա Իսրայելի արտաքին գործերի նախարարությունից:
Դադարեցվել են թուրք քաղաքացիներին Իսրայել այցելելու համար մուտքի արտոնագիր տրամադրելու գործընթացները: Թուրքիայում Իսրայելի դեսպանությունից ներողություն են հայցել ստեղծված դրության համար’ հույս հայտնելով, որ աշխատանքները նորմալ կերպով կվերսկսվեն մոտ ժամանակներս:
Չի բացառվում, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարության կայացրած նման որոշումը պայմանավորված է առաջիկայում Պաղեստին և Գազայի շրջան նախատեսված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցերով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում