Մխիթարյանն արձագանքել է «Սոչի» գնալու առաջարկին

Մխիթարյանն արձագանքել է «Սոչի» գնալու առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, Panorama.am«Սոչի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է միանալ ռուսական ֆուտբոլային ակումբին։

«Նրան գրեցի երկու շաբաթ առաջ։ Իհարկե, դժվար է նստել տանը, քանի որ շատ դաժան կարանտին է։ Քննարկեցինք «Զենիթ» նրա հնարավոր գալը։ Նա ասաց, ինչպես և ես, այդ մասին իմացել է ինտերնետից։ Կանչեցի նրան «Սոչի»։ Հենրիխն ասաց, առանց իրեն էլ թիմը ուժեղ է, և ինքը մեզ պետք չի։ Սկզբունքորեն, նրա ասածի մեջ ճշմարտություն կա»,- Sportbox.ru-ի փոխանցմամբ, ասել է Կարապետյանը։

Նա ավելացրել է, եթե հետագայում էլ իրենք զարգանան, ապա Մխիթարյանի հետ բանակցությունները կշարունակի, մի պահի նրան կհետաքրքրի նման տարբերակը։

Ա. Կարապետյանը հիշեցրել է, որ Մխիթարյանը վերջին անգամ Սոչիում է եղել 2009-ին, իսկ դրանից հետո ամեն ինչ դեպի լավն է փոխվել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում