Թբիլիսիի կանանց գաղութում հացադուլ է. կալանավորները պահանջում են կրճատել բանտում գտնվելու ժամկետները
Նմանատիպ
Թբիլիսիի կանանց գաղութի բոլոր կալանավորները հուլիսի 2-ի առավոտյան զանգվածային հացադուլ են սկսել: Ինչպես հաղորդում Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, վկայակոչելով կալանավորներին, 150 կանայք հացադուլ են հայտարարել ի նշան բողոքի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բանտարկյալները հանդիպում են պահանջում Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունից պատգամավորներ Գեդեւան Պոպխաձեի եւ Էկա Բեսելիայի հետ:
Բոլոր հացադուլավորները պահանջում են կիսով չափ կրճատել բանտում իրենց գտնվելու ժամկետները:
«Մենք ոչ մի այնպիսի բան չենք արել, որ մեծ ժամկետներով բանտում նստենք այն դեպքում, երբ մեզ ու այլ կալանավորների ծաղրուծանակի ենթարկած նախկին հսկիչները կես տարուց մինչեւ վեց տարի պատժաժամկետներ են ստացել»,-հեռախոսով լրագրողներին հայտարարել Է բանտարկյալներից մեկը՝ Նինո Կոբախիձեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում