Թոմ Կրուզը SpaceX-ով կուղևորվի տիեզերք նոր ֆիլմի համար

Թոմ Կրուզը SpaceX-ով կուղևորվի տիեզերք նոր ֆիլմի համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Կրուզը որոշել է իր նոր մարտաֆիլմը նկարահանել հենց տիեզերքում։ Deadline-ի հաղորդմամբ, Իլոն Մասկի SpaceX ընկերությունը NASA-ի հետ համատեղ մշակում է նախագիծ, որի շրջանակում պատմության մեջ առաջին անգամ գեղարվեստական ֆիլմի նկարահանումները տեղի կունենան տիեզերական տարածությունում։ Ապագա մարտաֆիլմի գլխավոր դերակատարն է լինելու վտանգավոր հնարքների սիրահար Թոմ Կրուզը։

kinoafisha.info-ի հաղորդմամբ, նոր ֆիլմը դեռ անվանում չունի։ Նշվում է, որ այն կապ չունի «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի հետ։ Ընդգծվում է, որ այդ նախագիծը դեռ որևէ կինոընկերությանը չի պատկանում, հավանաբար, այն պատճառով, որ գտնվում է արտադրության ամենավաղ փուլում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում