էրիկ Գրիգորյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, Tert.am: էրիկ Գրիգորյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ Այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Էրիկ Գրիգորյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Hraparak.am-ը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։
Tert.am-ը կապ հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանի հետ, ով նշեց. «Որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող»:
Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել 2019 թվականի հունիսի 1-ին, մինչ այդ՝ 2018 թվականին մայիսի 12-ից, զբաղեցրել է Բնապահպանության նախարարի պաշտոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում