Ազգերի գավաթ. Արոնյանը պարտությամբ է մեկնարկել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, Analitik.am: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն անհաջող մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում:
Առաջին անգամ անցկացվող մրցաշարում Եվրոպայի թիմում հանդես է գալիս Լևոն Արոնյանը: Մեկնարկային տուրում Եվրոպան մրցեց Ռուսաստանի թիմի հետ: Ընդհանուր պայքարն ավարտվեց 2:2 հաշվով: Արոնյանն առաջին տուրում մրցում էր սևերով և զիջեց Վլադիսլավ Արտյոմովին: Երկրորդ տուրում Եվրոպայի մրցակիցը Չինաստանն է (1:3 հօգուտ չինացիների): Արոնյանն այս տուրում կիսեց միավորը Յի Վայի հետ:
ՖԻԴԵ-ն առաջին անգամն է անցկացնում «Ազգերի լիգա»-ի առցանց այս մրցաշարը: Եվրոպայի թիմի կազմում հանդես են գալիս նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Թիմի ավագի կարգավիճակում կլինի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը: Մրցաշարին մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի ընդհանուր թիմերը: Այն կեզրափակվի մարտի 10-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում