«Ազգերի գավաթ» առցանց մրցաշար. Օրվա հերոսը՝ Լևոն Արոնյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն Շախմատի միջազգային ֆեդերացիայի Ազգերի գավաթի առցանց մրցաշարում երկու հաղթանակ է տարել։ Երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով առավելության է հասել Հնդկաստանի թիմի անդամ Գուջրատի Վիդիտի նկատմամբ։ Եվրոպայի հավաքականը հաղթանակ է գրանցել 2,5։1,5 հաշվով։
Չորրորդ տուրում Եվրոպայի թիմը մրցել է ամերիկացիների հետ։ Արոնյանը սևերով պարտության է մատնել կուբացի Լենիեր Դոմինգեսին։ Եվրոպայի թիմը հաղթանակ է տարել 3։1 հաշվով։
ՖԻԴԵ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Սուտովսկին ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է խաղարկային երկու օրերի արդյունքները։
«Ավարտվեց Ազգերի գավաթի խաղարկության երկրորդ օրը: Առջևում է Չինաստանը` 8 հնարավորից 7 միավորով: ԱՄՆ-ը և Եվրոպան 5-ական միավոր ունեն. Ռուսաստանը՝ 4. Մնացածը աշխարհը՝ 2. Հնդկաստանը՝ 1:
Օրվա հերոսը Լևոն Արոնյանն է, որը հաղթեց Դոմինգեսին և Վիդիտին:
Առջևում դեռ վեց տուր կա, բայց ակնհայտ է, որ սուպեր եզրափակչի երկու ուղեգիր նվաճելու պայքարը կսկսվի չորս առաջատարների միջև»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ «Ազգերի գավաթ» առցանց թիմային մրցաշարը մեկնարկել է մայիսի 5-ին։ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես են գալիս Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները:
Եվրոպայի հավաքականում ընդգրկված է Լևոն Արոնյանը։ Մրցումները կավարտվեն մայիսի 10-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում