Գերմանական թանգարանները հավաքում են COVID-19- ի հետ կապված արտեֆակտերը

Գերմանական թանգարանները հավաքում են COVID-19- ի հետ կապված արտեֆակտերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Գերմանիայում թանգարանները հավաքում է արտեֆակտեր, որոնք կապված են կորոնավիրուսի հետ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, թանգարանի հավաքածուում լինելու են համավարակի հետ կապված փաստաթղթեր, լուսանկարներ և օբյեկտներ։

Համավարակով պայմանավորված ճգնաժամը ցանկանում են պատմության համար փաստաթղթավորել Վոլֆսբուրգի քաղաքային թանգարանն ու Հաննովերի մշակույթի պատմության թանգարանը։

Թանգարանները ձեռք են բերում բժշկական դիմակներ, որոնք երբեմն իրենցից ներկայացնում են դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ, այլ առարկաներ, որոնք կապված են 21-րդ դարի ամենադրամատիկ իրադարաձություններից մեկի հետ։

Թանգարանների կայքերում հրապարաված է խնդրանք՝ տրամադրել ներկա պահի համար կարևոր առարկաներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում