Վրաստանը Կիևից հետ է կանչել իր դեսպանին՝ Սաակաշվիլիի նշանակման պատճառով

Վրաստանը Կիևից հետ է կանչել իր դեսպանին՝ Սաակաշվիլիի նշանակման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, Panorama.amԹբիլիսին հետ է կանչել իր դեսպանին Կիևից այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվեց Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, հայտարարել է արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Սաակաշվիլիի նշանակման մասին Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը հրապարակվել է նախօրեին։

«Ռազմավարական գործընկերոջ կողմից անձի նշանակումը, որը դատապարտվել և որոնվում է Վրաստանում, հիմք է հանդիսացել Ուկրաինայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին խորհրդակցությունների համար հետ կանչելու որոշման համար», – ասել է Զալկալիանին:

Միևնույն ժամանակ նա հավելել է, Վրաստանը չի քննարկում դիվանագիտական հարաբերությունները խզելու կամ Ուկրաինայի հետ իր ռազմավարական գործընկերության վերանայման հարցը:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին հեռացավ Վրաստանից 2013-ին՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդման արարողությունից անմիջապես հետո: Վրաստանում նրա դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր, իսկ որոշ դեպքերում նա բացակայության պայմաններում դատապարտվել է բանտարկության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում