Բեքհեմի ակումբը ցանկանում է ձեռք բերել Ռոմայի ֆուտբոլիստին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Ինտեր Մայամին», որը պատկանում է Դևիդ Բեքհեմին, փորձում է պայմանագիր կնքել «Ռոմայի» կիսապաշտպան Խավյեր Պաստորեի հետ: Այս մասին հայտնում է Footmercato-ն:
MLS-ը ներկայացնող ակումբն արդեն բանակցություններ է սկսել 30-ամյա արգենտինացու հետ: Նշվում է, որ Պաստորեն դեմ չէ տեղափոխվել ամերիկյան ակումբ:
Պաստորեի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: Արգենտինացին ձեռք է բերվել ՊՍԺ-ից՝ 24,7 մլն եվրոյի դիմաց: 2019/20 մրցաշրջանում արգենտինացին «գայլերի» կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պաստորեն ամռանը կարող է ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ, չնայած գործող պայմանագրին: Պաստորեն, որը 2018 թվականին 5-ամյա պայմանագիր էր կնքել «Ռոմայի» հետ, այս ընթացքում 29 հանդիպում է բաց թողել վնասվածքների պատճառով: Այդ իսկ պատճառով «Ռոման» պատրաստ է ֆուտբոլիստին առաջարկել խզել պայմանագիրը՝ երկկողմանի համաձայնությամբ, և չի փորձի վաճառել նրան, քանի որ նման թանկարժեք պայմանագրով դժվար թե հաջողվի գնորդ գտնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում