Ազգերի լիգա. Եվրոպայի հավաքականը ոչ-ոքի խաղաց, Արոնյանը պարտվեց
08/05/2020 22:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Շախմատի Ազգերի լիգայի առցանց խաղարկության 8-րդ տուրում Եվրոպայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի հավաքականի հետ:
Եվրոպայի հավաքականում ընդգրկված հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվեց Գուջրատի Վիդիտին:
Չինաստանի հավաքականը 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Եվրոպայի հավաքականը 10 միավորով երրորդ տեղում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում