Սիրիային նվիրված խորհրդաժողովը կկայանա օգոստոսից ոչ շուտ. Քերի
Նմանատիպ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել Է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պահպանում են Սիրիային նվիրված խորհրդաժողով անցկացնելու տրամադրվածությունը, սակայն դրա անցկացման ամսաթիվը դեռեւս որոշված չԷ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես Քերին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հուլիսի 2-ին Բրունեյում տեղի ունեցած բանակցություններից հետո, երկու կողմերն Էլ համակարծիք են, որ խորհրդաժողովը հարկավոր Է հնարավորինս շուտ անցկացնել, սակայն արդեն ճշգրիտ հայտնի Է, որ այն կկայանա օգոստոսից ոչ շուտ:
Իր հերթին, Լավրովը՝ ամփոփելով ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ հանդիպման արդյունքները, հայտնել Է, թե ԱՄՆ-ն ընդունում Է, որ գլխավորը սիրիական ընդդիմության համախմբման հասնելն Է: «Այդ հանդիպումը շատ օգտակար Էր,- ասել Է Լավրովը:- Համաձայնության եկանք, թե ինչպես ենք առաջ շարժվելու: Ամերիկացիներն ընդունում են, որ այժմ գլխավորը (սիրիական) ընդդիմության համախմբման հասնելն Է»:
Հանդիպման արդյունքների վերաբերյալ Լավրովը նաեւ հայտնել Է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պլանավորում են կտրուկ ակտիվացնել առեւտրաներդրումային համագործակցությունը, հնարավոր Է երկու երկրների գործարարության ներկայացուցիչների հատուկ հանդիպում անցկացնելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում