Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Իրան

Ադրբեջանից Իրան բնական գազի մատակարարումը դադարեցվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը’ SOCAR-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ գազի մատակարարումը դադարեցնելու պատճառը գազատարի վրա կատարվող աշխատանքներն են: Ադրբեջանից Իրան գազի մատակարարումը նախատեսվում է վերականգնել հուլիսի 4-ից ոչ շուտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում