Ռոնալդոն նշել է 5 ֆուտբոլիստների, ովքեր իր կարծիքով արժանի էին «Ոսկե գնդակի»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին հարձակվող Ռոնալդոն անվանել է հինգ ֆուտբոլիստների, ովքեր արժանի էին «Ոսկե գնդակի», բայց երբեք չէին ստացել այն:
«Ես կասեի, որ կան չորս խաղացողներ, ովքեր երբեք չեն նվաճել «Ոսկե գնդակը», չնայած նրանք արժանի էին դրան՝ Ալեսանդրո Դել Պիերոն, Պաոլո Մալդինին, Ֆրանչեսկո Տոտին և Ռաուլը: Ես կավելացնեմ նաև այն ցուցակում Ռոբերտո Կառլոսին, ով երկու անգամ երկրորդ տեղում է եղել՝ զիջելով «Ոսկե գնդակը» ինձ», – Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
1997 և 2002 թվականներին Ռոնալդուն կարիերայի ընթացքում երկու անգամ ստացել է«Ոսկե գնդակը»: Նա նաև երեք անգամ ճանաչվեց FIFA- ի տարվա ֆուտբոլիստ:
Վերջերս Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողներ Դևվիդ Բեքհեմը և Ռոնալդոն Instagram-ի ուղիղ եթերում հիշել են մադրիդյան ակումբի կազմում անցկացրած ժամանակաշրջանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում