Համաճարակաբան. Կորոնավիրուսի ամենավտանգավոր հատկությունը

Համաճարակաբան. Կորոնավիրուսի ամենավտանգավոր հատկությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Չինացի համաճարակաբան, պրոֆեսոր Ժչուն Նանշանը պատմել է կորոնավիրուսի հատկությունների մասին։ Նա նշել է վարակի ամենավտանգավոր հատկությունը:

News.ru կայքը, հղում անելով Huanqiu-ին, գրում է, որ նրա խոսքով, վիրուսը չափազանց վարակիչ է, քանի որ այն ավելի հեշտ և արագ է փոխանցվում, քան սեզոնային գրիպը։ Սրանցով պայմանավորված, COVID-19- ի դեմ վաղաժամ պայքարի համար անհրաժեշտ է չորս բաղադրիչ ունեցող համակարգ՝ պաշտպանություն, հայտնաբերում, ախտորոշում և մեկուսացում:

Առաջին բաղադրիչը կապված է անհատական գործողությունների հետ, օրինակ՝ կրել դիմակ և ձեռնոցները, լվանալ ձեռքերն ու պահել հեռավորություն։ Երկրորդը՝ փնտրել COVID-ի ախտանիշներով մարդկանց։ Ախտորոշումը կարևոր է վարակվածների մեկուսացման և նրանց բժշկական հաստատություններում այլ հիվանդներից առանձնացնելու համար։ Միաժամանակ գիտնականը վստահ է, որ միայն ամբուլատոր պայմաններում է հնարավոր անել որակյալ անալիզներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում