Նեվիլ․ Ես այդպիսի աջ պաշտպանի չէի տեսել Կաֆուից հետո

Նեվիլ․ Ես այդպիսի աջ պաշտպանի չէի տեսել Կաֆուից հետո

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը պատմել է, թե ներկայիս աջ պաշտպաններից ում խաղն է ամենից շատ տպավորում։

Անգլիացի նախկին ֆուտբոլիստի խոսքով՝ նա տպավորված է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդով։

«Տրենդը առաջ է գնում։ Ես այդպիսի աջ պաշտպան չէի տեսել Կաֆուից հետո»,– ասել է Գարի Նևիլը, ում խոսքն է մեջբերում Bleacher Report-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Յուրգեն Կլոպը Տրենտին ընտրել էր, որպես թիմի ամենաարդյունավետ տրանսֆեր վերջին տարիների ընթացքում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում