Հիմնական կոռուպցիոներները հանդիսանում են Հայաստանի վարչապետը և նրա կինը. Զեկույց. Компромат СНГ

Հիմնական կոռուպցիոներները հանդիսանում են Հայաստանի վարչապետը և նրա կինը. Զեկույց. Компромат СНГ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, 168.amՆախորդ տարվա մարտին Բրյուսելում Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ գաղտնի զեկույց է տարածվել, այս մասին նախորդ տարվա մարտի 12-ին գրել է «Компромат СНГ» տելեգրամյան ալիքը, որը հայտնի է ԱՊՀ տարածաշրջանի պետությունների ղեկավարների վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ և արտահոսքեր հրապարակելով:

Հիմնական կոռուպցիոներները, զեկույցի հեղինակների կարծիքով, հանդիսանում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը՝ Աննա Հակոբյանը: Գողացված գումարի չափը կազմում է 1,5 մլրդ եվրո:

Կառավարությունը, որն իշխանության է եկել կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով, կառուցել է սեփական կոռուպցիոն համակարգը: Դրա առանցքում են գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ենթակայության տակ գտնվող հիմնադրամներն ու անձնական հաշիվները:

Վարչական եւ ուժային ճնշումների եղանակով քրեական հետապնդման եւ բիզնեսի կործանման սպառնալիքների ներքո՝ նախկին պաշտոնյաները և օլիգարխները հսկայական գումարներ են փոխանցում տարբեր հիմնադրամներին եւ անձնական հաշիվներին:

Պարզվել է, որ Դավոսի ֆորումի օրերին Աննա Հակոբյանը գտնվել է Ցյուրիխում եւ ակտիվորեն զբաղվել փաստաթղթերի ձեւակերպմանբ եւ այդ միջոցների անվտանգ տեղակայմամբ: Իսկ որպես միջնորդ եւ գործակալ հանդես է գալիս մի գործարար, ով ասոցացվում է մի շատ ազդեցիկ հայ պաշտոնյայի հետ:

Անուղղակիորեն կամ ուղղակիորեն Աննա Հակոբյանի կողմից վերահսկվող հաշվիներին [2019թ.] մարտի 1-ի դրությամբ արդեն փոխանցվել է մոտ 1,5 մլրդ եվրո:

Հիմնական մասը փոխանցվել է ստորեւ ներկայացված ցուցակի անձանց օֆշորային և անձնական հաշիվներից.

Միհրան Պողոսյան (Նախկին գլխավոր հարկադիր կատարող, Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր),

Գագիկ Խաչատրյան (Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ եւ ֆինանսների նախկին նախարար),

Սամվել Ալեքսանյան (Խոշոր գործարար, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր),

Գագիկ Բեգլարյան (Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախկին նախարար),

Վարդան Հարությունյան (Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ),

Գագիկ Ծառուկյան (Խոշոր գործարար եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԺ-ի պատգամավոր):

Եվրոպական քաղաքական էլիտան, ֆինանսական ոլորտների ղեկավարները և խոշոր բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ ցնցված են եղել այդ տեղեկատվությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում