Լոնդոնյան երկու ակումբ հետաքրքրված է Վիլիանով
11/05/2020 15:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը կարող է հեռանալ ակումբից, բայց ոչ Լոնդոնից։
Football.london-ը հաղորդում է, որ բրազիլացին ոչ մի կերպ չի կարողանում համաձայնության հասնել «կապույտների» հետ նոր պայմանագրի հարցի շուրջ։
Գրեթե չկա հավանականություն, որ 31-ամյա ֆուտբոլիստը կշարունակի իր մրցելույթները «Չելսիի» կազմում։
Նաև հաղորդվում է, որ Վիլիանի ծառայություններով հետաքրքրված են հյուսիսլոնդոնյան երկու ակումբները՝ «Արսենալը» և «Տոտենհեմը»։ Երկու թիմերն էլ մտադիր են անվճար ձեռք բերել Վիլիանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում