ՖԻԴԵ-ին առաջարկվել է օգնել կորոնավիրուսի պատճառով առանց վաստակի մնացած շախմատիստներին

ՖԻԴԵ-ին առաջարկվել է օգնել կորոնավիրուսի պատճառով առանց վաստակի մնացած շախմատիստներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Panorama.amԴանիացի 46-ամյա գրոսմայստեր Պիտեր-Հայնե Նիլսենը շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ) առաջարկել է օգնել այն շախմատիստներին, որոնք առանց վաստակի են մնացել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Նա ասել է, որ սակավաթիվ մարզիկներ են հրավիրվում առցանց մրցաշարերին մասնակցելու համար։

Նիլսենը ՖԻԴԵ-ին հորդորել է ստեղծել արտակարգ իրավիճակների գործազրկության հիմնադրամ՝ 500 հազար եվրո բյուջեով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում