Ի՞նչն է կապում Իշխան Զաքարյանին իշխանությունների հետ
Նմանատիպ
«Պարզ է, որ Իշխան Զաքարյանը հայկական աշխարհի սրբերից չէ: Պատահական չէ նա այդ պաշտոնում հայտնվել: Մեծ ծառայություններ է մատուցել իշխանություններին, մինչեւ հիմա էլ մատուցում է»,- «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ «Իշխան Զաքարյանը ապաքաղաքական, ապակուսակցական մարմնի ղեկավար է, բայց Նոր Նորքի ընտրությունները որոշակի իմաստով ու չափերով ղեկավարում է հենց նա՝ իշխանական դաշտի կողմից: Ո՞ւմ համար է դա գաղտնիք: Ինքը միշտ իշխանությունների մեջ լինելով՝ բացառապես իշխանության հրահանգներն է կատարել, որովհետեւ միշտ այդ Նոր Նորքի գործառույթը իրականացրել է: Այնպես որ, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի եւ նրա հարաբերությունները կարող են լինել ֆորմալ, պետական կառավարման զարգացման շրջանակում»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում