Մահացել է իտալական «Ատալանտա» ակումբի 19-ամյա ֆուտբոլիստը
11/05/2020 20:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Իտալական Ա Սերիայում հանդես եկող «Ատալանտա» ֆուտբոլային ակումբի կսապաշտպան Անդրեա Ռինալդին մահացել է 19 տարեկան հասակում:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքին, ֆուտբոլիստն օրեր առաջ հոսպիտալացվել էր գլխուղեղի անոթների անևրիզմով (անոթալայնանք): Նրան վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդ մարզիկի կյանքը:
Ռինալդին «Ատալանտայի» սան է, սակայն Բերգամո քաղաքը ներկայացնող ակումբի հիմնական կազմում ոչ մի խաղ չի անցկացրել: Կիսապաշտպանը խաղացել է երիտասարդական թիմում, ինչպես նաև վարձակալության հիմունքով ելույթ է ունեցել այլ իտալական ակումբներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում