Տիկին Մակունցի բնութագրած «արդարացի» առաջարկը պետք է գործի նաև իշխանությանը քննադատողների դեպքում. Ռուբեն Մելիքյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, Facebook: Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը, ի դեմս իր ղեկավարի, պաշտոնապես կատարեց առաջարկություն ԼՀԿ-ին՝ հանգուցալուծել մայիսի 8-ի միջադեպը՝ «մեկին՝ մեկ, երկուսին՝ երկու» բանաձևով։ Այսինքն հրաժարական են տալիս միաժամանակ Էդմոն Մարուքյանը և Սասուն Միքայելյանը, կամ նրանցից բացի՝ նաև հետևից հարվածող երկու քայլականներն ու երկու՝ ինձ անհայտ ԼՀԿ-ական (վերջին երկուսը՝ չհասկացա թե ինչու)։
Տիկին Մակունցն այդ առաջարկը բնութագրեց որպես «արդարացի», իսկ արդարությունը անխոս իրավունքի առանցքն ու բուն էությունն է։ Լավ։
Բա եթե դա՛ է ձեր արդարության բանաձևը, ինչու՞ եք ֆեյսբուքյան լայվով ինչ-որ սպառնալիքներ հնչեցնելու համար ձերբակալում ու կալանավորում միայն ձեր ընդդիմախոսին (կարծեմ անունը Նարեկ է), իսկ առնվազն նույնական կոչեր հնչեցնող Փաշինյանի կողմնակիցներին (վառ օրինակ է «Հեղափոխության պահապաններ» հորջորջվող խմբակի անդամները)՝ почёт и хвала.
Ինչպե՞ս է այդպես ստացվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում