«Իմ քայլը» խմբակցությունը մերժեց վարչապետի առաջարկը. Ուրիխանյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, Facebook: «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց վարչապետի առաջարկը։ Սա առնվազն տարօրինակ եմ համարում։ Զինծառայողների սոցապահովության հիմնադրամից անհետացած կամ չվճարված միլիարդների պատմությունն արդեն բոլորը գիտեն, բոլորը նաև լսեցին վերջին անգամ իմ հարցին Փաշինյանի հնչեցրած առաջարկը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու և խնդիրը քննության առարկա դարձնելու վերաբերյալ։ Եվ ահա իմ կողմից այդ առաջարկն ընդունելու և ԱԺ բոլոր խմբակցություններին դիմելու (քանի որ օրենքը պահանջում է առնվազն 33 պատգամավոր) ու գործընթացը սկսելու արդյունքում ստացա հենց այս պատասխանը «Իմ քայլը»-ից։ Սա արդեն համարում եմ քաղաքական հարված՝ խնդրով հետաքրքրված հասարակության, զինծառայողների, իմ և հենց իրենց ղեկավար Փաշինյանի նկատմամբ։ Նորից հայտարարում եմ՝ խնդիրը չի անհետանալու, մինչև ամենը չբացահայտվի։ Գնում եմ մինչև վերջ՜։ Նշեմ, որ ընդդիմադիր խմբակցություններից պատասխան դեռ չկա։
Հարցի ծագումը` տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում