«Հրանտի հետ բոլորս հայ ենք». կրկին կոչեր Ստամբուլում
Նմանատիպ
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հուլիսի 2-ի երեկոյան անցկացվել է հիշատակի արարողություն: Այն կազմակերպվել է թուրք ազգայնականների կողմից Սեբաստիայում (Սըվաս) ալևի մտավորականների սպանդի 20-րդ տարելիցի կապակցությամբ` ի հիշատակ զոհված ալևիների, ինչպես նաև Թուրքիայում վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցած հակակաrավարական ցույցերի ժամանակ սպանված ցուցարարների:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը: Հիշատակի արարողությանը մասնակցել է ավելի քան 100 հոգուց բաղկացած խումբ: Ներկաները, հավաքվելով Գալաթասարայի հրապարակում, բղավել են. «Սըվազում ալևի ենք, Լիջեում քուրդ ենք, Հրանտի հետ հայ ենք»: Հավաքվածները քայլել են դեպի Թաքսիմի հրապարակ, որտեղ մոմեր վառելուց և մեխակներ թողնելուց հետո առանց որևէ միջադեպի հեռացել են:
1993 թվականի հուլիսի 2-ին թուրք ազգայնականները կրակի էին տվել Սըվասի Մադըմաք հյուրանոցը, որտեղ այդ ժամանակ հավաքված էին զգալի թվով ալևի մտավորականներ և արվեստագետներ: Հրդեհի հետևանքով մահացել էր 33 ալևի, շատերը ստացել էին վնասվածքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում