Բարսելոնան և Մարտինեսը ձեռք են բերել բանավոր համաձայնություն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: Ըստ Sportitalia-ի, «Բարսելոնան» և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ձեռք է բերել բանավոր համաձայնություն: Սպասվում է, որ մոտ ժամանակներս կատալոնական ակումբը պայմանագիր կկնքի արգենտինացի հարձակվողի հետ:
«Բարսելոնան» խոստանում է վճարել ֆուտբոլիստին 13 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանի համար: Այժմ կատալոնացիներին պետք է միայն պայմանավորվել «Ինտերի» հետ տրանսֆերի գումարի վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնացիները պատրաստ են եռակողմ տրանսֆերի, որին կմասնակցեն «Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն:
Ինչպես նշում է աղբյուրը, Սեմեդուն կուղևորվի անգլիական ակումբ, իսկ Կանսելուն կտեղափոխվի ոչ թե իսպանական ակումբ, այլ «Ինտեր»: Դրա շնորհիվ «Բարսելոնայում» ակնկալում են, որ «Ինտերը» կհամաձայնի իջեցնել Մարտինեսի փոխհատուցման գինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում