Մագնուս Կառլսենը շախմատի առցանց առաջնություն է կազմակերպում՝ 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով

Մագնուս Կառլսենը շախմատի առցանց առաջնություն է կազմակերպում՝ 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, Tert.amՇախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը շախմատային առաջնություն է կազմակերպում, որը բաղկացած կլինի 5 մրցաշարից, որոնք կորոնավիրուսի համավարակի պարագայում կանցկացվեն առցանց ռեժիմով: Այս մասին հայտնում է Chess24 կայքը, որտեղ էլ կանցկացվի մրցաշարը:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 1 մլն դոլար: Մայիսին ավարտվել է առաջնության շրջանակներում կայացած առաջին սուպերմրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմել էր 250 հազար դոլար: Մրցաշարին 8 շախմատիստ են մասնակցել, հաղթող է դարձել նորվեգացի գրոսմայստերը՝ եզրափակչում հաղթելով ամերիկացի Հիկարու Նակամուրային:

Հաջորդ մրցաշարը կկոչվի Lindores Abbey Rapid Challenge և կանցկացվի մայիսի 19-ից հունիսի 3-ը՝ 12 շախմատիստների մասնակցությամբ, որոնց թվում է նաև Լևոն Արոնյանը և իրանցի նորահայտ աստղ 16-ամյա Ալիռեզա Ֆիրուջան:

Այնուհետև կկայանա Online Chess Masters մրցաշարը՝ հունիսի 20-ից հուլիսի 5-ը, և Legends of Chess մրցաշարը՝ հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը: Երեքի դեպքում էլ մրցանակային ֆոնդը կկազմի 150 հազարական դոլար: Առաջնությունը կավարտվի Մեծ եզրափակչով՝ 300 հազար դոլար մրցանակային ֆոնդով: Այն կանցկացվի օգոստոսի 9-20-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում