Ռուսաստանը եւ Վրաստանը մինչեւ Սոչիի օլիմպիադան չեն վերականգնի հարաբերությունները. Իվանիշվիլի
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման առաջին փուլն շատ արագ ու հաջող է անցել, բայց հազիվ թե դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեն մինչեւ Սոչիի 2014 թվականի օլիմպիադան, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Ամենայն հավանականությամբ, դիվանագիտական հարաբերությունները չի հաջողվի վերականգնել նախքան Սոչիի Խաղերը: Ժամանակ եւ համապատասխան իրադրություն Է անհրաժեշտ, թեեւ ռուս-վրացական կապերի բարելավումը հնարավոր է: Արդեն տեղի են ունեցել մի քանի դրական տեղաշարժեր. գործնականում վերականգնված են առեւտրական հարաբերությունները, վրացական արտադրանքն արդեն մտել է ռուսական շուկա: Մենք ակտիվորեն աշխատում ենք Մոսկվայի ու Թբիլիսիի միջեւ կանոնավոր ավիաչվերթները վերսկսելու ուղղությամբ, բանակցություններ են ընթանում այցագրային ռեժիմի դյուրացման կա? ? նույնիսկ վերացման շուրջ»,- ասել է Իվանիշվիլին Deutsche Welle-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հուլիսի 2-ի երեկոյան:
Վարչապետը խոսել է նաեւ երկու երկրների միջեւ պահպանվող խնդիրների մասին: Իվանիշվիլին, մասնավորապես, նշել է Վրաստանի եւ Հարավային Օսիայի սահմանում արգելապատնեշների կառուցումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում