Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը վիրահատվել է
20/05/2020 11:40
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը երեկ՝ մայիսի 19-ին, ուսի վիրահատության է ենթարկվել. այն հաջող է անցել:
Այս մասին ArmSport-ը տեղեկացավ անձամբ մարզիկից:
«Մկանային խնդիր էր: Դեկտեմբերից ցավեր ունեի ու ստիպված էի վիրահատվել: Հիմա ամեն ինչ լավ է»,- ասել է Արթուր Ավետիսյանն, ով արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Ավետիսյանի խոսքով, ինքը մոտ 5-6 ամսից կկարողանա վերսկսել մարզումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում