Հունգարիայի ՍԴ նախագահը ներողություն խնդրեց հայ ժողովրդից Սաֆարովի արտահանձնման համար
Նմանատիպ
Հունգարիայի դատարանի որոշումը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով խիստ չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հունգարիայի սահմանադրական դատարանի նախագահ Պետեր Պաչոլայը: «Նա գիշերով սպանել է իր գործընկերոջը, հետևաբար իմ կարծիքով հունգարական դատարանի որոշումն ամենևին խիստ չէր: Խնդիրն այստեղ այն է, որ վեց կամ յոթ տարվա բանտարկությունից հետո Հունգարիան փոխանցեց Սաֆարո վին Ադրբեջանին, որ նա իր բանտարկությունը շարունակի Ադրբեջանում և ոչ թե, որ ազատ արձակվի և հերոս ճանաչվի»,-ասաց նա’ հավելելով, որ իր ունեցած տեղեկություններով’ «դա միանգամայն անկակնկալ էր Հունգարիայի իշխանությունների համար»: «Ես չեմ ներկայացնում Հունգարիայի իշխանություններին, ես տեղյակ չեմ արտահանձնման որոշման նախապատմությանը»,-«Արմենպրես»-ի հաղո րդմամբ’ ասաց Հունգարիայի ՍԴ նախագահը: Նա իր և Հունգարիայի անունից ներողություն խնդրեց հայ ժողովրդից «այս գործի հետևանքով առաջացած խնդրի համար»: Նա նաեւ նշեց, որ տեղյակ չէ’ Հունգարիայի և Ադրբեջանի միջև գործարքի առկայության մասին խոսակցություններին:
Հունգարական դատարանը, Անդրաշ Վաշկուտիի նախագահությամբ, վճռել էր 30 տարի առանց ներման իրավունքի ցմահ դատապարտել ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին: Ցմահ բանտարկությունը առավելագույն պատիժն է, որ թույլ է տալիս հունգարական օրենսդրությունը, սակայն Հունգարիայի կառավարությունը 2012թ. օգոստոսի 31-ին արտահանձնեց մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին հերոսացրին եւ ազատեցին պատժից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում