Թուրքիայի փոխվարչապետը հերքել է հրեաներին ներկայացրած իր մեղադրանքները
Նմանատիպ
Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հրաժարվել է իր այն խոսքերից, համաձայն որոնց երկրում հակակառավարական ցույցերի հրահրողն ու աջակցողը հրեական սփյուռքն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Փոխվարչապետի հրահանգով թուրքական ԶԼՄ-ները հերքում են տարածել’ կապված նախորդ օրը տարածած լուրերի հետ: Աթալայի գրասենյակից արված հայտարարության մեջ նշվում է, որ այդ խոսքերն իրականում չեն պատկանում փոխվարչապետին և թուրքական լրատվամիջոցների կողմից ներկայացվել էին մեկնաբանված տեսքով: «Խոսքի մեջ չի եղել որևէ հայտարարություն կամ ակնարկ’ կապված թե’ մեր երկրի քաղաքացի հանդիսացող հրեաների, թե’ օտարերկրյա հրեաների հետ»,- նշվում է տարածած հաղղորդագրության մեջ:
Հուլիսի 2-ին թուրքական լրատվամիջոցները տարածել էին տեղեկություն այն մասին,թե Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել է, որ Ստամբուլի Գեզի զբոսայգուց սկիզբ առած հակակառավարական ցույցերը հրահրել, իսկ հետագայում էլ աջակցել է հրեական լոբբին: Բեշիր Աթալայի խոսքերով’ արտասահմանյան մամուլում Թուրքիայի դեպքերի արտացոլումը վկայությունն է այն բանի, որ «երկրում տեղի ունեցող հակակառավարական ցույցերը հրահրվել են արտաքին ուժերի կողմից, որոնց նպատակը «մեծ Թուրքիայի» վերելքին խանգարելն է եղել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում