Հայաստանի հետ դեռ կարգավորման ենթական շատ հարցեր կան .Իվանաշվիլի
Նմանատիպ
Այսօր Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ կազմակերպել է մեծ մամուլի ասուլիս, որին ներկա էր 200 հարյուրից ավելի լրագրողներ: Նա անդրադադրձել է մի շարք խնդիրների, որոնցից առավել կարևոր են մեզ համար հայ-վրացական հարաբերությունները, աբխազական երկաթուղու բացումը:
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, որ վերջին ժամանկներս Վրաստանի կառավարության ներկայացուցիչները հաճախացրել են Հայաստան այցերը, Իվանաշվիլին նշել է.
« Վրաստանը շատ հարցեր ունի, որոնք անհրաժեշտ Է կարգավորել Հայաստանի հետ: Եվ դա վերաբերում Է ոչ միայն Ռուսաստանի հետ փոխհարաբերություններին, այնպես որ մենք քննարկում ենք մեր երկկողմ հարաբերությունների հարցեր»:
Անդրադարձ է կատարվել նաև վրաց-ռուսական հարաբերություններին, որի կապակցությամբ Իվանաշվիլին նշել է. «Որոշակի դրական առաջընթաց արդեն արձանագրվել է. գործնականում ամբողջովին վերակագնվել են առևտրային հարբերությունները, վրացական արտադրանքը արդեն ռուսական շուկայում է: Ակտիվ աշխատանքներ են ընթանում Մոսկվա-Թբիլիսի անմիջական ավիահաղորդակցության, ինչպես նաև անայցագիր ռեժիմի վերականգնման ուղղությամբ»,- ասել է Իվանիշվիլին: Նրա խոսքով՝ դեռ կան մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ Վրաստանի և Հարավային Օսիայի սահմանին փշալարերի տեղադրումը: «Այս հարցերի համար մենք պատասխան ենք պահանջում, սակայն չեմ կարծում, որ դա կենտրոնացած կերպով իրականացվում է Կրեմլից»:
- Կարդացեք նաև’ Իվանաշվիլին ճկուն դիվանագետ է, թե՞ ռուսական դրածո
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև վրաց-աբխազական և վրաց- օսական հարաբերություններին: Իվանաշվիլու կարծիքով, Վրաստանը պետք է աբխազների և օսերի համար գրավիչ պետություն դառնա , իսկ բարիդրացիական հարաբերություններն ու բանակցությունները այլընտրանք չունեն:
Իվանիշվիլին հայտարարել է , որ աբխազական երկաթուղին կվերագործարկվի, սակայն դրա համար դեռ ժամանակ է անհրաժեշտ: Նրա խոսքով՝ դա կարևոր է և անհրաժեշտ ոչ միայն երկրի տնտեսական զարգացման, այլև աբխազների հետ հարաբերությունների կարգավորման համար:
«Որքան շատ ճանապարհներ ունենանք, զարգացման այնքան շատ հնարավորություններ կլինեն, և դա աքսիոմ է»,- ասել է Իվանիշվիլին՝ հավելելով, որ վերագործարկման հետ կապված մի շարք խնդիրներ են առաջացել, քանի որ հարցը չափազանց քաղաքականցված է:Մենք մեր ժողովրդին պետք է առաջին հերթին բացատրեինք այդ ճանապարհի վերականգնման անհրաժեշտությունը, ինչը, ըստ իս, մեզ հաջողվել է, և շարունակելու ենք առաջ շարժվել»,- վարչապետի խոսքերն է մեջբերում «Civil.ge» կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում