Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Ռոման» ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ում իրավունքները պատկանում է Լոնդոնի «Արսենալին»։
Մխիթարյանի վարձակալության ժամկետն ավարտվում է առաջիկա ամռանը։ Il Tempo-ի փոխանցմամբ՝ «գայլերը» ցանկանում են ևս մեկ տարով երկարաձգել Մխիթարյանի վարձակալությունը։
«Ռոման» ցանկանում է առաջիկա օրերին այս առաջարկով դիմել «Արսենալին»։ Նոր վարձակալության պայմանագրի հիմնական դրույթը լինելու է այն, որ 2021-ին «Ռոման» պարտադիր գնելու է Մխիթարյանի տրանսֆերը։
Հաղորդվում է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանի հավաքականի 31-ամյա ավագը կերկարաձգի պայմանագիրը «Արսենալի» հետ, որը նախատեսված է մինչև 2021 թվականը։
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 13 հանդիպման, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում